Ուրբաթ , 19 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    10°
    Home » Լուրեր » «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

    «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

    «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ
    Փետրվար 9, 2018 12:02 Լուրեր A+ / A-

    Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն ընդունվեց 59 կողմ, 25 դեմ և 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

    Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր խոսքում նշեց, որ փաստաբաններին տուգանքի ենթարկելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության իրավունքի սկզբունքին. «Այս օրենքը քվեարկելու պարագայում փաստաբանների պալատին կոչ եմ անում միանգամից դիմել Եվրոպական դատարան` իրենց իրավունքների խախտման փաստը ճանաչելու պահանջով: Եվ կարիք չկա սպառել ներպետական պաշտպանության միջոցները, որովհետև օրենքի առկայությունն ինքնին արդեն բավարար է զոհի կարգավիճակ ունենալու համար: Ես պատրաստ եմ օգնել փաստաբաններին, նաև պատրաստ եմ նախաձեռնել սահմանադրական գանգատ ներկայացնել, եթե միանան մեր ընդդիմադիր գործընկերները»:

    «Ծառուկյան» դաշինքից էլ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նշեց, որ ՀՀ-ում դատական համակարգի խայտառակ վիճակը փաստաբանների մեղքով չէ. «Դատավորին, որը վարում է դատական վեճը, մենք տալիս ենք լրացուցիչ մկրատ, որպեսզի փաստաբանին պատժի և հավասարակշռությունը փոխի: Փաստաբանները մեղավոր չեն, որ մենք ունենք այսպիսի դատական համակարգ, այնուամենայնիվ, «Ծառուկյան» դաշինքը կքվեարկի ազատ ռեժիմով»:

    Նման թեմաներ

    scroll to top