Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ՀՀ քաղաքացիները կկարողանան ավելի շատ երկրներ այցելել առանց վիզայի. Henley & Partners

    ՀՀ քաղաքացիները կկարողանան ավելի շատ երկրներ այցելել առանց վիզայի. Henley & Partners

    ՀՀ քաղաքացիները կկարողանան ավելի շատ երկրներ այցելել առանց վիզայի. Henley & Partners
    Հունվար 9, 2018 12:27 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի երկրների անձնագրերի նոր վարկանիշային աղյուսակը, որոնց քաղաքացիները՝ առանց վիզայի տրամադրման 2018 թվականին կկարողանան ավելի շատ օտար երկրներ այցելել:

    Աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 76-րդ հորիզոնականը. 2018-ին ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կկարողանան այցելել 59 երկիր: Հայաստանն այդ հորիզոնականը կիսել է Ղրղզստանի հետ:

    Վրաստանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 72-րդ: Ռուսաստանը հայտնվել է 49-րդ հորիզոնականում. ՌԴ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 110 երկիր:

    Աղյուսակի առաջատարը Գերմանիան է, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել 177 երկիր:

    Նման թեմաներ

    scroll to top