Երեքշաբթի , 23 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » ՀՀ քաղաքացիների աշխատանքային թրաֆիքինգի ուղղությունը ՌԴ-ն է, սեռականը՝ Թուրքիան. «Ժամանակ»

    ՀՀ քաղաքացիների աշխատանքային թրաֆիքինգի ուղղությունը ՌԴ-ն է, սեռականը՝ Թուրքիան. «Ժամանակ»

    ՀՀ քաղաքացիների աշխատանքային թրաֆիքինգի ուղղությունը ՌԴ-ն է, սեռականը՝ Թուրքիան. «Ժամանակ»
    Դեկտեմբեր 28, 2017 10:34 Լուրեր, Հասարակություն, Մամուլ, Միջազգային A+ / A-

    «2017 թվականին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատկանիշներով Հայաստանում հարուցվել է 9 քրեական գործ, որոնցից 3-ը վե­րաբերում են սեռական շահագործմանը, իսկ 6-ը՝ աշխատանքային: Սեռական շահագործման դեպքերից մեկը ներքին շահագործման է, իսկ մյուս երկու դեպքով շահագործումը տեղի է ունեցել արտերկրում, մեկը՝ Արաբական Միացյալ էմիրություններում, մյուսը՝ Թուրքիայում, աշխա­տանքային շահագործման 6 դեպքից 2-ը ար­տագնա շահագործման են (մեկը՝ Ռուսաստա­նում, մյուսը՝ Վրաստանում), իսկ 4-ը՝ ներքին շա­հագործման: Նշված քրեական գործերով տու­ժող է ճանաչվել 13 անձ, որից 7-ը կին է, իսկ 6-ը՝ անչափահաս: Իսկ 2016թ. հարուցված է եղել 10 քրեական գործ, որոնցից 7-ը՝ աշխա­տանքային շահագործման համար:

    Կազմա­կերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքա­րի բաժնի պետ Վաչե Հովսեփյանը «Ժամանակ»- ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը ավանդա­բար համարվել և այսօր էլ համարվում է թրաֆիքինգի ծագման երկիր: «Այսինքն՝ այն դեպքերը, երբ թրաֆիքինգի զոհերը հավաքագրվում են Հայաստանում և տեղափոխվում են այլ երկիր շահագործման նպատակով, անհամեմատ ավե­լի շատ են, քան այն դեպքերը, երբ այլ երկրների քաղաքացիներն են հավաքագրվում այլ երկրներում և տեղափոխում Հայաստան: Մեր քաղա­քացիների աշխատանքային շահագործման դեպքում ուղղությունը մեծամասամբ ՌԴ-ն է, իսկ սեռական շահագործման դեպքում՝ Թուրքիան և Արաբական Միացյալ էմիրությունները»,- նշեց Վաչե Հովսեփյանը»,-գրում է թերթը:

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

    Նման թեմաներ

    scroll to top