Գլխավոր Լուրեր ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այելել 60 երկիր

ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այելել 60 երկիր

3
0

Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 84-րդ տեղը. Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այելել 60 երկիր: Այս մասին նշված է ընկերության կայքում:

Առաջին տեղում են Ճապոնիան և Սինգապուրը, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր: Երկրորդ տեղում են Գերմանիան, Ֆինլանդիան, Հարավային Կորեան, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 187 երկիր, իսկ երրորդում՝ Դանիան, Իտալիան և Լյուքսեմբուրգն են՝ առանց վիզայի 186 երկիր մուտքի հնարավորությունով:

Վրաստանը զբաղեցրել է 52-րդ տեղը: Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 113 երկիր, Ադրբեջանը 78-րդն է (66 երկիր):

Ցուցակը եզրափակում են Սիրիան, Իրաքն ու Աֆղանստանը՝ 29, 27 և 25 երկիր համապատասխանաբար: