Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » Լուրեր » ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը լավագույն օրինակ. կուսումնասիրեն Հայաստանի փորձը

ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը լավագույն օրինակ. կուսումնասիրեն Հայաստանի փորձը

Հուլիս 17, 2017 15:47 Լուրեր A+ / A-

marokko

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձն  ուսումնասիրելու և իրենց երկրում առկա կանխարգելման մեխանիզմը զարգացնելու նպատակով հուլիսի 17-29-ը Հայաստանում կլինեն Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

Հանան Էլ Համդին և Հակկու Մոհամմեդը Երևանում մասնակցություն կունենան Պաշտպանի աշխատակազմում ընթացող աշխատանքներին, կուսումնասիրեն կանխարգելման ազգային մեխանիզմի գործադրման նոր սկզբունքները, ինչպես նաև այդ սկզբունքների հիման վրա աշխատանքի նոր ուղղությունները:

Մարոկկոյի ներկայացուցիչները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ կիրականացնեն մոնիթորինգային այցեր ձերբակալված և կալանավորված անձանց, դատապարտյալների պահման  վայրեր, հոգեբուժարաններ և այլն: Նրանք նաև կմասնակցեն միջազգային փորձագետների մասնակցությամբ հատուկ սեմինարի՝ նվիրված հոգեբուժական հաստատություններում իրականացվող մոնիթորինգի առանձնահատկություններին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների:

Սպասվում են այցելություններ նաև Թունիսից և այլ երկրներից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top