Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀՀ նախագահը հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին

    ՀՀ նախագահը հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին

    ՀՀ նախագահը հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին
    Հունիս 12, 2019 18:25 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 13-ին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ:

    Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը հյուրերն իրենց տեսակետներն են ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, երկրի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ:

    Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար:

    Նա նաև հյուրերին տեղեկություններ է ներկայացրել նախագահական մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են երկրում գիտության, մշակույթի, տեխնոլոգիաների զարգացմանը:


    Նման թեմաներ

    scroll to top