Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի Կայսերը

    ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի Կայսերը

    ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի Կայսերը
    Մայիս 1, 2019 19:22 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսերը՝ Նարուհիտոյին գահը ստանձնելու առթիվ։

    Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը համոզմունք է հայտնել, որ մեկնարկած նոր Ռեյվա դարաշրջանի անվանումն ու խորհուրդը կոգեշնչեն բոլորիս՝ միավորվելու հանուն համամարդկային արժեքների և ընդհանուր ապագայի:

    Նախագահ Արմեն Սարգսյանը կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

     


    Նման թեմաներ

    scroll to top