Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀՀ նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության օրենքը

    ՀՀ նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության օրենքը

    ՀՀ նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության օրենքը
    Մայիս 16, 2019 11:51 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ կառավարության կառուևցվածքի փոփոխություն ենթադրող օրենքը:

    Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները:
     ՀՀ ազգային ժողովը մայիսի 8-ին ամբողջությամբ ընդունել է կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 79, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

    Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

    Արտաքին գործերի նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

    Արդարադատության նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարություն

    Կրթության, գիտության և մշակույթինախարարություն

    Բնապահպանության նախարարություն

    Առողջապահության նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:


    scroll to top