Գլխավոր Լուրեր ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն և գետնաբուք է

ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն և գետնաբուք է

3
0

Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Գավառի, Աշոցքի, Սևանի ավտոճանապարհներին, Քեթիի լեռնանցքում, Արթիկ-Ալագյազ և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածներում գետնաբուք է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: