Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀՀ ոստիկանության պետն ընդունել է հասարակական խորհրդի անդամների (տեսանյութ)

    ՀՀ ոստիկանության պետն ընդունել է հասարակական խորհրդի անդամների (տեսանյութ)

    Ապրիլ 20, 2019 16:20 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի մի խումբ անդամների:
    Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց սերտ ու արդյունավետ համագործակցության համար: Նա նշեց, որ շուտով կլրանա խորհրդի կազմավորման 1 տարին, ու թեև կարճ ժամանակահատված է, սակայն արդեն շոշափելի են հասարակական խորհրդի կատարած աշխատանքն ու արդյունքները:
    Վալերիյ Օսիպյանն ակտիվ հասարակական աշխատանքի, ոստիկանություն- հասարակություն կապն ամրապնդելու, ոստիկանության համակարգում մարդու իրավունքների հարցերի շուրջ կատարած անաչառ և անկողմնակալ հրապարակախոսական ու վերլուծական աշխատանքի համար հասարակական խորհրդի 13 անդամներին պարգևատրեց պատվոգրերով:
    ՀՀ ոստիկանության պետը շնորհավորելով պարգևատրվածներին՝ հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքն ավելի դրական դինամիկա կստանա, ինչի հիմնական նպատակը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն է:


    Նման թեմաներ

    scroll to top