Չորեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    12°
    Home » Լուրեր » ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 53 դեպք

    ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 53 դեպք

    ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 53 դեպք
    Հոկտեմբեր 11, 2018 12:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

    Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 4, անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 15, յուրացման կամ վատնման 3, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական և հարկերից խուսափելու, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։

    Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 5 հետախուզվող:

    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են 4-ը։

    Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

    Նման թեմաներ

    scroll to top