Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ծառայողի և մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը

    ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ծառայողի և մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը

    ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ծառայողի և մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը
    Մայիս 5, 2019 17:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է մայիսի 3-ին Երևանի Հանրապետության հրապարակում ճանապարհային ոստիկանության ծառայողի և մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ ոստիկանության ծառայողը կնոջ ձեռքում նկատել է կոտրված ապակու կտոր և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ռադիոկապով կանչել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգերին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

    «Մայիսի 3-ին Հանրապետության Հրապարակի մոտակայքում միջադեպ էր եղել մի կնոջ և ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում: Տեսանյութը կարճ ժամանակում լայնորեն տարածվեց և քննարկվեց սոցցանցերում: Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար, ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը: Կինը մոտեցել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային, խոչընդոտել երթևեկությանը: Մեքենայում եղել է ճանապարհային ոստիկանության մեկ ծառայող՝ վարորդը: Հարկ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողը կնոջ ձեռքում նկատել է կոտրված ապակու կտոր և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ռադիոկապով կանչել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգերին: Միաժամանակ, հավաքված քաղաքացիներին բարձրախոսով հորդորել է պահպանել անվտանգ հեռավորություն: Նշված վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները և կնոջը ներկայացրել ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Հանգամանքները պարզվում են»,- նշված է պարզաբանման մեջ:


    Նման թեմաներ

    scroll to top