Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » ՀՀ ՓՄՁ աջակցության գործիքակազմը բարձր է գնահատվել «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» պլատֆորմում

    ՀՀ ՓՄՁ աջակցության գործիքակազմը բարձր է գնահատվել «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» պլատֆորմում

    ՀՀ ՓՄՁ աջակցության գործիքակազմը բարձր է գնահատվել «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» պլատֆորմում
    Ապրիլ 11, 2019 19:52 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ապրիլի 9-11-ը Բրյուսելում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության՝ «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» երկրորդ Պլատֆորմի 19-րդ նիստին՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին, ինչպես նաև 2018-2020թթ. Աշխատանքային ծրագրի իրականացմանը, դրա շրջանակներում անդամ երկրների  խնդրիներին և ձեռքբերումներին:

    Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում քննարկվել են երկրների միջև առևտրային և միջտարածաշրջանային հարաբերությունների խորացումը, կառուցվածքային և գործարար միջավայի բարեփոխումները,  թվային տնտեսության զարգացումը, ինչպես նաև ՓՄՁ ոլորտի զարգացման միտումները: Հատուկ անդրադարձ է եղել ՓՄՁ ոլորտում ֆինանսական միջոցների և արժեթղթերի շուկայի, ինչպես նաև տեղական տարադրամի հասանելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

    Ավագ Ավանեսյանը նշել է, որ այժմ բազմակողմանի համագործակցության ձևաչափը առավել մեծ կարևորություն ունի, քան երբևէ՝ ընդգծելով, որ  Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ)  համաձայնագիր ունեցող երկրների և ոչ ԽՀԱԱԳ գործընկեր երկրների կարիքները պետք է հաշվի առնվեն առանց տարբերակված մոտեցման:

    Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ ԽՀԱԱԳ գործընկեր երկրները կներկակացնեն առաջարկություններ ԵՄ աջակցության գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ:  Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել ԵՄ անդամ երկրների ներգրավվածությունը:

    Քննարկումների ընթացքում բարձր գնահատականի է արժանացել ՀՀ ՓՄՁ աջակցության գործիքակազմը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Փոքր և միջին ձեռներերեցության զարգացման ազգային կենտրոնի գործիքներին: Առաջարկ է ներկայացվել կազմակերպել աշխատանքային նիստ Հայաստանում՝ համապատասխան փորձի ուսումնասիրության և հետագայում տեղայնացման նպատակով:

    Պլատֆորմի նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Արևելյան գործընկերության շրջանակներում վերջին զարգացումները, Արևելյան գործընկերության երկրներում գործարար ոլորտում տեղի ունեցած և առաջիկայում նախատեսվող զարգացումները, ռազմավարական առաջնահերթությունները, հաստատվել են պլատֆորմի, ինչպես նաև նրա ներքո գործող պանելների աշխատանքային ծրագրերը, 2018թ.-ին իրականացված աշխատանքներն ու ձեռբերումները:


    Նման թեմաներ

    scroll to top