Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » ՀՀ ՊՆ-ն Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկե՞լ է Կարեն Ղազարյանի հարցը

    ՀՀ ՊՆ-ն Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկե՞լ է Կարեն Ղազարյանի հարցը

    ՀՀ ՊՆ-ն Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկե՞լ է Կարեն Ղազարյանի հարցը
    Մայիս 27, 2019 13:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին և ԿԽՄԿ զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին: Factor.am-ը Պաշտպանության նախարարությունից փորձեց ճշտել՝ արդյո՞ք Կարմիր խաչից ՀՀ ժամանած պատվիրակության հետ քննարկվել է Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարված Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու հարցը։

    «Սովորաբար ՀՀ պաշտոնյաները նման հանդիպումներում հնարավորությունը բաց չեն թողնում, որ այդ հարցը քննարկեն։ Կարեն Ղազարյանի հարցը մեր ամենաակտուալ խնդիրներից է»,- ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

    Հարցին՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպում ունեցե՞լ են ադրբեջանական բանտում գտնվող հայ գերու հետ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ, այս պահի դրությամբ, որևէ տեղեկատվություն չունի։

    Հիշեցնենք, որ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, քաղաքացիական անձ Կարեն Ղազարյանը, ով նաև առողջական խնդիրներ ունի, Ադրբեջանում ներկայացվել է որպես դիվերսնատ և դատապարտվել 20 տարվա ազատազրկման:


    Նման թեմաներ

    scroll to top