Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    10°
    Home » Լուրեր » ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

    ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

    ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
    Փետրվար 14, 2018 10:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

    Այսօր ցերեկը Սյունիքում և Արցախում, փետրվարի 18-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

    Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Սարավան-Զանգեր ավտոճանապարհին, Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

    ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

    Նման թեմաներ

    scroll to top