Երեքշաբթի , 24 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    13°
    Home » Լուրեր » ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

    ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

    ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
    Հունվար 14, 2018 10:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Հունվարի 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

    Դժվարանցանելի  են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

    Տավուշի մարզում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է:

    Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Տավուշի մարզում Նոյեմբերյանի և Իջևանի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

    Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

    scroll to top