Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » ՀՀ ծանրամարտի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

    ՀՀ ծանրամարտի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

    ՀՀ ծանրամարտի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
    Փետրվար 13, 2018 11:27 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Հայաստանի ծանրամարտի հավաքականը բաց կթողնի Եվրոպայի 2018 թ. առաջնությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Մրցաշարն անցկացվելու է մարտի 26-ից ապրիլի 1-ը, եւ այդ ժամանակ ՀՀ ֆեդերացիայի որակազրկումը դեռ ուժի մեջ է լինելու:

    ՀՀ ֆեդերացիան որակազրկվել էր, քանի որ Պեկին 2008-ում արգելված խթանիչներ են օգտագործել բրոնզե մեդալակիր Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ Լոնդոն 2012-ում՝ բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Նորայր Վարդանյանը: Սկզբում նշվում էր, որ որակազրկումը 1 տարով է: Օրերս ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ նախնական տվյալներով՝ 6 ամիս է:

    ՀՀ ֆեդերացիան հույս ուներ, որ հնարավոր է՝ հասցնեին մասնակցել Եվրոպայի 2018 թ. առաջնությանը: Բանն այն է, որ տեւական ժամանակ պարզ չէր, թե որտեղ է անցկացվելու մրցաշարը: Ի սկզբանե այն նախատեսվում էր Ալբանիայում, սակայն այդ երկրի ֆեդերացիան չէր կարողանում իրականացնել կազմակերպչական աշխատանքները, քանի որ դոպինգ սկանդալի պատճառով ֆեդերացիայի ղեկավարությունը հրաժարական էր տվել:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

    scroll to top