Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » ՀՀ-ում 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը շահագործվել են ակնառու խախտումներով

    ՀՀ-ում 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը շահագործվել են ակնառու խախտումներով

    ՀՀ-ում 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը շահագործվել են ակնառու խախտումներով
    Նոյեմբեր 7, 2018 19:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԵՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

    Երևան Տոնավաճառ

    ՀՀ վարչապետի 2018թ․ սեպտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից իրականացված ուսումնասիրությունների, ստուգումների և հսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքում շահագործվող ընդհանուր 184 փոքր ՀԷԿ-երից /որոնցից 147-ի շահագործման լիցենզիան տրվել է մինչև 2014թ.-ը/ 143-ում բացակայել են ջրաչափական սարքերը, ինչը հակասել է ջրօգտագործման թույլտվությամբ  սահմանված պահանջներին: Որոշ դեպքերում փոքր ՀԷԿ-երում չեն պահպանվել բնապահպանական թողքերի ծավալները՝ մի քանի անգամ խախտելով թույլատրված չափաքանակները, ինչպես նաև գետի հունում բացակայել են ձկնապաշտպան կառույցները և ձկնանցարանները, իսկ առկայության դեպքում, չեն ծառայել իրենց նպատակներին: Արձանագրվել են նաև ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառի չափաքանակների բազմակի անգամ գերազանցման փաստեր:

    Պարզվել է, որ լիազոր մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, տարիներ շարունակ միջոցներ չեն ձեռնարկել ՀՀ տարածքում շահագործվող շուրջ 143 փոքր ՀԷԿ-երում ջրօգտագործման հաշվառման արդի տեխնոլոգիաների` սարքերի և սարքավորումների ներդրման հետ կապված խախտումների հայտնաբերման, արձանագրման, խախտումների դեպքում օգտագործման թույլատվության կասեցման կամ չեղյալ համարելու, ինչպես նաև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2 հոդվածով /ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը/ նախատեսված տուգանքը` շուրջ 29.000.000 դրամ նշանակելու և գանձելու ուղղությամբ: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացրել ծանր հետևանքներ:

    Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

    Ավել վաղ Ազգային ժողովում Փոքր հիդրոէլեկտրակայանների խնդիրը բարձրացրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյնը: Նրա խոսքով, ըստ էության, փոքր ՀԷկ-երը դարձել էն չարաշահաումների հսկա տիրույթ: Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում գործող 188 փոքր հէկ-երից 150-ում ստուգումներ են կատարվել, և պարզվել է, որ նրանցից 95 %-ում ջրաչափ տեղադրված չի եղել՝ չնայած օրենքի պահանջին:

    Նա նաեւ նշեց, որ փոքր հէկ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին: Կառավարությունն այժմ, նրա խոսքով, պետք է աշխատի բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ այս առիթը չեն կարող օգտագործել սեփականության վերաբաշխում կատարելու համար:


    Նման թեմաներ

    scroll to top