Չորեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ՀՀ-ում ապրողների 80%-ը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները

    ՀՀ-ում ապրողների 80%-ը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները

    ՀՀ-ում ապրողների 80%-ը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները
    Հուլիս 11, 2018 13:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնումԱրևելյան գործընկերության վեցերկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:

    Երևան Տոնավաճառ

    2018թ. հարցման արդյունքների համաձայն՝

    • Հայաստանում աճում են ԵՄ-ամետ տրամադրությունները. հայաստանցիների 48%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական Միության վերաբերյալ, ինչպես2017թ.-ին: Եվրոպական Միությանվերաբերյալ բացասական կարծիքներունեցող անձանց թիվը կազմում էընդամենը 8%:
    • Հայաստանցիների 80%-ը (4%-ով բարձր, քան 2017թ.-ին) Եվրոպական Միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է տարածաշրջանային միջին ցուցանիշը (63%):
    • Հայաստանի բնակչության 70%-ը վստահում է ԵՄ-ին (5%-ով բարձր, քան 2017թ.-ին), մինչդեռ Եվրասիական Տնտեսական Միության հանդեպ վստահության ցուցանիշը (48%) նվազել է:
    • Հայերի 69%-ը (4%-ով բարձր, քան 2017թ.-ին) տեղյակ է ԵՄ-ի կողմից երկրին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին, իսկ երկու երրորդը կարծում է, որ այդ աջակցությունն արդյունավետ է (66%, ինչն ավելի բարձր է 2016թ.-ի ցուցանիշի (62%) և ԱլԳ երկրների միջին տարածաշրջանային ցուցանիշի (48%) համեմատ):

    Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ ԵվրոպականՄիության և վերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյանգործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը: Հարցումներն ընդգրկում են հետևյալ լայն թեմաները.

    • ԵՄ-ի վերաբերյալ ընդհանուր ընկալումները
    • ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքները
    • Սեփական երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունների գնահատում
    • ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածության աստիճան և դրա արդյունավետության գնահատում
    • Տեղեկատվության աղբյուրներ
    • Երկրի գնահատում և ապագայի վերաբերյալ սպասումներ

    Հանրային կարծիքի 2018թ. ուսումնասիրության արդյունքների տարածաշրջանային համատեսքին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

    ԵՄ-Հայաստան համագործակցության մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ:


    Նման թեմաներ

    scroll to top