Գլխավոր Լուրեր Հայաստանում չի կարող լինել ընկերապետություն (տեսանյութ)

Հայաստանում չի կարող լինել ընկերապետություն (տեսանյութ)

4
0

«Հիշո՞ւմ եք՝ ես Ազգային ժողովում կոչ արեցի՝ եկեք այդ հին դիսկուրսներից դուրս գանք, որ այս մեկը սենց ա անում, որ էս մեկը էս մեկի հետ է։ Բացառում եմ, որ այդպիսի որևէ երևույթ լինի մեր կառավարության օրոք։ Չի կարող գործն օբյեկտիվորեն չքննվել։ Էլի ասում եմ, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ կարող խախտել, քանի ՀՀ օրենքով մարդը համարվում է անմեղ, քանի դեռ մեղքն ապացուցված չէ»,- այս մասին իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի դեմ առաջադրված մեղադրանքին։

Փաշինյանը հարցադրում արեց, թե ինչո՛ւ են հեղափոխություն արել՝ մեջբերելով Ֆրանկոյի հայտնի խոսքը․ «Ընկերներին ամեն ինչ, թշնամիներին՝ օրե՞նք։ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է ու ի՞նչ»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանում ընկերապետություն չի կարող լինել։