Գլխավոր Լուրեր ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

2
0

ՀՀ տարածքում փետրվարի 8-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան, Թալին, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ քաղաքներում և  Անի, Ախուրյան համայնքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները: Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: