Երկուշաբթի , 19 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » ՀՀ-ում ռուսական դպրոցների թվի աճը չի հանգեցնի հակառուսական տրամադրությունների

    ՀՀ-ում ռուսական դպրոցների թվի աճը չի հանգեցնի հակառուսական տրամադրությունների

    Սեպտեմբեր 14, 2017 12:05 Լուրեր, Միջազգային A+ / A-

    790284

    ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ` ԿԳՆ-ի նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը Հայաստանում, նախևառաջ, նշանակում է Հայաստանում կրթության մակարդակի բարձրացում. Rusarminfo-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի նախագահ Ալեքսեյ Մարտինովը:

    «Ռուսերենն աշխարհի առաջատար լեզուներից մեկն է: Այն նաև ՄԱԿ-ի լեզուներից է: ՀՀ կառավարության ծրագիրը միայն կընդլայնի կրթության ոլորտը», – ասել է Մարտինովը:

    Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության կողմից այդ ուղղությամբ կատարվող քայլերը պետք է միայն ողջունել:

    «Ռուսական դպրոցների ավելացումը չի կարող հանգեցնել Հայաստանի հասարակությունում հակառուսական տրամադրությունների: Հայաստանի կառավարությանը մեղադրել չափից ավելի ռուսամետ լինելու մեջ բացարձակ հիմարություն է: Մարդիկ, ովքեր ժխտում են ռուսերենի կարգավիճակը և փորձում են այդ հարցը քննարկել կարճաժամկետ օրակարգի համատեքստում, ուղղակի գողանում են իրենց սեփական երեխաների ապագան»,- ասել է Ալեքսեյ Մարտինովը:

    Նման թեմաներ

    scroll to top