Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերն ամբողջ ծավալով կատարել են մարտավարական զորավարժության միջոցառումները

    ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերն ամբողջ ծավալով կատարել են մարտավարական զորավարժության միջոցառումները

    ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերն ամբողջ ծավալով կատարել են մարտավարական զորավարժության միջոցառումները
    Հոկտեմբեր 12, 2018 20:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կայացել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմով անցկացվող մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը:

    Երևան Տոնավաճառ

    Հոկտեմբերի 8-ին մեկնարկած զորավարժության թեման էր՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում  և վարում»:

    Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդը հետ է շպրտվել և առաջնագիծը վերականգնվել է: Պլանային և արտապլանային բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջ ծավալով:

    Լայնածավալ կրակային վարժանքին ներգրավված էին անօդաչու թռչող սարքեր, հետախուզության հատուկ նշանակության խմբեր, կրակային տարբեր միջոցներ, ինքնագնաց հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա:

    Զորավարժության նպատակն էր կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանողական մարտ վարելու ժամանակ:


    Նման թեմաներ

    scroll to top