Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ
    Ապրիլ 20, 2019 19:11 Լուրեր A+ / A-

    Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

    Ըստ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի՝ զրուցակիցները քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումներիկազմակերպման հարցեր:

    Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը բարձր է գնահատել ապրիլի 1-ից 12-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում ՀՀ զինված ուժերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների փոխգործակցության և առաջադրված ուսումնամարտական ու կրակային խնդիրների կատարման մակարդակը:

    Արտակ Դավթյանն իր հերթին ընդգծել է փոխգործակցության առավել ամրապնդման, մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների շարունակականության ապահովման պատրաստակամությունը:


    Նման թեմաներ

    scroll to top