Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մրցումներին

    ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մրցումներին

    ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մրցումներին
    Հուլիս 23, 2019 18:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում օգոստոսի 3-ից 17-ը Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Զորային հետախուզության գերազանցիկներ», Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվելիք  «Վարպետ-զինագործ» և «Անվտանգ միջավայր» մրցումներին և դրանց նախապատրաստական փուլերին մասնակցելու նպատակով հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները: Այս մասին   տեղեկացրեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

    «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցելու են նաև Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «Տանկային բիաթլոն», «Դաշտային խոհանոց» և «Կարգապահության պահապան», Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք «Ռազմաբժշկական էստաֆետ», Բելառուսի Հանրապետությունում կայանալիք «Դիպուկահարի բնագիծ», Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք «Հրետանու կրակի վարպետ» և «Վստահ ընդունում», Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք «Ճանապարհային պարեկ» մրցումներին և դրանց նախապատրաստական փուլերին:

    ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն նաև «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 3-ից 17-ն անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցախաղին:


    Նման թեմաներ

    scroll to top