Երեքշաբթի , 19 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    15°
    Home » Լուրեր » ՀՀՑ-ն Իջեւանի հեռուստաընկերությանը դատի է տվել. aravot.am

    ՀՀՑ-ն Իջեւանի հեռուստաընկերությանը դատի է տվել. aravot.am

    ՀՀՑ-ն Իջեւանի հեռուստաընկերությանը դատի է տվել. aravot.am
    Մարտ 13, 2018 12:09 Լուրեր A+ / A-

    Aravot.am-ը գրում է.

    «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական հայցով դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Փետրվարի 28-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ եւ այդ գործով դատական նիստ նշանակել 2018թ. մայիսի 8-ին: «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն 2003 թվականից Իջեւան քաղաքում եւ հարակից տարածքում հեռուստահաղորդումներ է հեռարձակում: Այն անալոգային ձեւաչափով է հեռարձակում կատարում: Իջեւան քաղաքի բնակիչները թվային ձեւաչափով հեռուստածրագրեր են դիտում: Այդ պատճառով «Իջեւան ստուդիան» ներկայումս հեռուստատեսային շատ փոքր լսարան ունի:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

    Նման թեմաներ

    scroll to top