Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀՀԿ-ականները՝ քաղհալածյալի կերպարո՞վ. ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է

    ՀՀԿ-ականները՝ քաղհալածյալի կերպարո՞վ. ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է

    ՀՀԿ-ականները՝ քաղհալածյալի կերպարո՞վ. ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է
    Ապրիլ 20, 2019 14:34 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Մենք այդպիսի տեղեկություն չունենք, ճշտեք դեսպանատներից»,- այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, երբ նրան հարցրին՝ հավաստի՞ է «Ժամանակ»-իտեղեկությունը, թե ՀՀԿ-ականները ԱՄՆ դեսպանատուն են դիմում քաղհալածյալ ներկայանալով:

    Գրավոր հարցում էինք ուղարկել ԱՄՆ դեսպանատուն՝ պարզաբանում լսելու: «ԱՄՆ դեսպանությունն իրավասու չէ մեկնաբանություններ կատարել ապաստան հայցելու առանձին դեպքերի վերաբերյալ: Ապաստանի գործընթացի հետ կապված ընդհանուր տեղեկություններ կարող եք գտնել ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության կայքում»,- տեղեկացրին դեսպանատնից:

    Սոնա Դավթյան

     


    scroll to top