Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » editorial » ՀՀԿ-ականները ծեծեցին ԵԾ-ի անդամներին. քաղաքապետարան հոգեբույժներ են կանչել

    ՀՀԿ-ականները ծեծեցին ԵԾ-ի անդամներին. քաղաքապետարան հոգեբույժներ են կանչել

    ՀՀԿ-ականները ծեծեցին ԵԾ-ի անդամներին. քաղաքապետարան հոգեբույժներ են կանչել
    Փետրվար 13, 2018 12:11 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Araratnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստն ընթացել է արտակարգ միջադեպով: «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց կոյուղաջրով տարան դնել Տարոն Մարգարյանի սեղանին:  Ավագանու ՀՀԿ անդամներն անմիջապես հարձակվեցին Մարինա Խաչատրյանի վրա: Նրանք սկսեցին ապտակել եւ քաշել կանանց մազերից:  Ավագանու ՀՀԿ-ական անդամ Գոռ Վարդանյանը ծեծի ենթարկեց Մարինա Խաչատրյանին: Միջամտեցին Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Խաժակյանը: Եթե վերջիններս չլինեին, ապա Տարոն Մարգարյանի թիմի անդամները, ամենայն հավանականությամբ, դաժան ծեծի կենթարկեին Մարինա Խաչատրյանին:

    Այս պահին ավագանու նիստն ընդհատվել է, ոստիկաններ են եկել դահլիճ եւ փորձում են դուրս բերել «Երկիր ծիրանիի» անդամներին: Հրավիրվել է նաեւ հոգեբուժարանի վերակարգ: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը դադարեցրել է ուղիղ միացումը ավագանու նիստից:

    28053370_842426689277403_816710005_n

    Նշենք, որ  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ նաեւ Նուբարաշենում գարշահոտության պատճառ դարձած կոյուղաջրերից տարաներով հոտած  ջուր էին բերել: Այս կերպ նրանք ցանկանում էին  բարձրաձայնել Նուբարաշենում տիրող իրավիճակը:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top