Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    Home » Լուրեր » ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական ապահարզա՞ն (տեսանյութ)

    ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական ապահարզա՞ն (տեսանյութ)

    Փետրվար 12, 2018 11:24 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    «Տարաձայնությունը գոյություն ուներ ավելի վաղ՝ նախքան կոալիցիային անդամակցությունը»: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Araratnews.am-ի հարցին, թե  ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ի ու իրենց միջև եղած տարաձայնությունները հնարավո՞ր է դառնան քաղաքական ապահարզանի պատճառ:

    Ռուստամյանի խոսքով՝  տուրք տալով կարևոր խնդրի լուծմանը, որպեսզի համախոհություն լիներ Ընտրական օրենսգրքի ընդունման ու փոփոխության ժամանակ, իրենք կողմ են եղել, որ ռեյտինգային ընտրակարգը լինի համամասնականի հետ միասին, սակայն հիմա արդեն բարձրացնում են այդ հարցը, քանի որ ռեյտինգային կարգը շեղում է համամասնական ընտրակարգի դասական կարգից: «Մենք այս հարցը մեր օրակարգից երբեք չենք հանել, անկախ նրանից, որ գիտեինք, որ Հանրապետական կուսակցությունը դրան դեմ էր: Բայց մենք շարունակում ենք մեր մտահոգություններն արտահայտել այդ ուղղությամբ»,- նկատեց նա:

    Արմեն Ռուստամյանն ասաց, որ խնդիրն այն է, թե ինչ լուծում պետք է գտնեն, եթե անգամ չեն համաձայնում իրենց մոտեցումներին, փոխելու, այս հարցը երկար շրջանցել չի կարելի: «Մենք լայն դաշտ ենք թողել, պետք է ամենաադեկվատ լուծումը գտնել»,-հավելեց նա:

    Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջարկում է վերացնել ռեյտինգային համակարգը, սակայն կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն դեմ է դրան: Հրապարակումների համաձայն` ՀՀԿ-ին դուր չի եկել կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի վերջին հայտարարությունը, որտեղ ոչ միայն քննադատել էին երկրում տիրող իրավիճակը, այլեւ առաջարկների մեջ մատնանշել ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու անհրաժեշտությունը:

    Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top