Հինգշաբթի , 26 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    18°
    Home » Լուրեր » ՀՀԿ-ն առաջարկում է կրճատել հանձնաժողովների թիվը

    ՀՀԿ-ն առաջարկում է կրճատել հանձնաժողովների թիվը

    Մայիս 19, 2017 14:00 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    azgayin-joxov

    Հանրապետական խմբակցությունն առաջարկում է միավորել մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներն եւ ունենալ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը,  առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովները:

    «Տնտեսական եւ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովներում առաջարկում ենք, որ լինեն 15-ական անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում՝ 10, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում՝ 10, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ 10, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում՝ 11, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում՝ 11, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում՝ 11»,- ներկայացրեց Հանրապետական պատգամավոր Հրայր Թովմասյանը:

    Նշենք, որ այս որոշումը, ըստ Թովմասյանի, պայմանավորված է երեք գործոնով. պատգամավորների թվի կրճատում, ծանրաբեռնվածության ոչ համաչափ բաշխում եւ քաղաքական:

    Նման թեմաներ

    scroll to top