ՀՀԿ-ն չի լինելու հաջորդ խորհրդարանում ու չի լինելու ընդդիմություն: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Ես նոր բան եմ ասում, որ կզարմացնի բոլորին. ՀՀԿ-ն չի լինելու հաջորդ խորհրդարանում: ՀՀԿ-ն կլինի արտախորհրդարանական ուժ»,- ասաց Մարուքյանը:
Դիմելով լրագրողին՝ Մարուքյանն ասաց. «Իրենց որ տեսնեք՝ ասեք, որ իրենք ԱԺ-ում չեն լինելու»:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: