Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » ՀՀԿ-ն չի պատրաստվում կառավարության գործունեությունն արհեստականորեն խոչընդոտել. Շարմազանով

    ՀՀԿ-ն չի պատրաստվում կառավարության գործունեությունն արհեստականորեն խոչընդոտել. Շարմազանով

    ՀՀԿ-ն չի պատրաստվում կառավարության գործունեությունն արհեստականորեն խոչընդոտել. Շարմազանով
    Մայիս 17, 2018 22:39 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել և մնում է Հայաստանի անկախ պետականության քաղաքական հիմնասյուներից մեկը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

    «Մենք շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, Արցախի Հանրապետության անվտանգության ամրապնդման: Մեզ համար շատ կարևոր են բանակաշինության, Արցախի միջազգային ճանաչման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, ազգային արժեքների ամրապնդման խնդիրները»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

    Խոսելով շրջանառվող լուրերի մասին, թե ՀՀԿ-ն իբր որոշել է նոր ձևավորված կառավարության նկատմամբ ռևանշի հասնել՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ ՀՀԿ-ն ոչ հեղափոխական է, ոչ էլ՝ հակահեղափոխական, նման եզրույթներ օգտագործելը իրականության հետ որևէ կապ չունեն:

    Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Շարմազանովն ասաց, որ այսօր այդ հարցը չի քննարկվել. «Որքանով ես տեղյակ եմ, վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Ազգային ժողովի դատին ներկայացնել կառավարության ծրագիր: ՀՀ սահմանադրությունը հստակ տալիս է այն ուղիները, թե երբ կարող է արձակվել Ազգային ժողովը: Եթե  բոլորս կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, բնականաբար այս փուլում ԱԺ ընտրությունների անցկացման հարց չի դրվի: Նույնիսկ իշխանության ներկայացուցիչները նշել են, որ սա քննարկման հարց է, քննարկեն՝ կտեսնենք»,-ասաց Շարմազանովը:

     

    Նման թեմաներ

    scroll to top