Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » ՀՀԿ-ն ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման նախաքննարկման փուլում է. Շարմազանով

    ՀՀԿ-ն ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման նախաքննարկման փուլում է. Շարմազանով

    ՀՀԿ-ն ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման նախաքննարկման փուլում է. Շարմազանով
    Հունվար 11, 2018 22:49 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «ՀՀԿ-ն դեռևս ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման պաշտոնական քննարկում չի սկսել, նախաքննարկման փուլում ենք»,- այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

    Մինչեւ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը ԱԺ-ն պետք է առաջադրի եւ ընտրի բարձրագույն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի։ Եւ դա մենք կանենք փետրվար ամսվա ընթացքում։ Աստիճանաբար քննարկումները կսկսենք հաջորդ շաբաթ»,- ասել է Շարմազանովը։

    Հարցին, արդյոք այդ թեկնածուն կարող է լինել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Շարմազանովը պատասխանել է, թե Գագիկ Հարությունյանը հերքել է, որ ունի նման ցանկություն։ «Մենք հարգում ենք նրա կարծիքն ու որոշումը»,- նշել է ՀՀԿ խոսնակը։

    «Հայաստանում որևէ քաղաքացի, անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից,  օրենքից վեր լինել չի կարող, բոլորը օրենքի առջև պետք է լիեն հավասար»,- ասաց  Շարմազանովը՝ անդրադառնալով  քրեական հեղինակություն համարվող «Ճըվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու մասնակցությամբ ավտովթարին, որի հետևանքով զոհվել էր երկու ոստիկան: Միաժամանակ ՀՀԿ խոսնակը նշեց, որ աշխարհում չկա մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Ըստ նրա՝  թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք:

    Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը՝ Շարմազանովն ասաց. «Արցախն արդեն շուրջ 26 տարի անկախ հանրապետություն է փաստացի, ու Արցախի հանրապետության դե յուրե միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»:

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top