Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » ՀՀԿ-ն հոգեվարքի մեջ է

    ՀՀԿ-ն հոգեվարքի մեջ է

    ՀՀԿ-ն հոգեվարքի մեջ է
    Դեկտեմբեր 5, 2018 17:10 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

    Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ Հայաստանի վերջին 20 տարիների իշխող ՀՀԿ-ն անցել է թույլատրելի բոլոր սահմանները: ՀՀԿ-ն, որ առավոտից երեկո ճամարտակում է Հայաստանի անվտանգության մասին, իսկական սպառնալիք է դարձել՝ Հայաստանի և Արցախի թիվ մեկ սպառնալիքը:

    Երևան Տոնավաճառ

    Հասկանալով, որ ՀՀ քաղաքացիներից ոչ մի քվե չեն ստանալու, իսկ իրենց շարքերից շատերն էլ խորհրդարանի փոխարեն հանգրվանելու են բանտերում, դարձել են վտանգավոր:

    Իլֆ-պետրովյան հայտնի հերոսների՝ լեյտենանտ Շմիդտի որդիների նման, «քերելով» պետությունից հնարավորը, այս մարդիկ հասարակությանը մոլորեցնելով, փորձում են խաղալ նրանց թույլ նյարդերի հետ՝ հրապարակ բերելով  իրեն երկար տարիներ ընդդիմադիր հռչակած, վաղուց մոռացված, միայն վերջերս բացահայտված, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «երիտհանրապետական» Դավիթ Շահնազարյանին:

    Վերջին օրերին Շահնազարյանը հասցրել է փայլել իր մի քանի անպատասխանատու հայտարարություններով: Շահնազարյանը հայտարարում է, որ նոր իշխանությունները եկել են Արցախը հանձնելու, երբ նրան հրավիրում են ԱԱԾ՝ իր հայտարարությունները պարզաբանելու, ասուլիս է հրավիրում և հայտարարում, որ դա քաղաքական հետապնդում է

    Անցնենք հաջորդին՝ Արմեն Աշոտյանին։ Վերջինս այս օրերին մեկը մյուսի հետևից մանիպուլացնող և կեղծ հայտարարություններով իրեն ու իր մի քանի ընկերների դնում է զոհի տեղ:  Աշոտյանը հայտարարում է, որ իշխանությունները պատռել են Շարմազանովի պաստառը: Պարզ է, որ զրո տոկոս ձայնի ակնկալիք ունեցող կուսակցության ներկայացուցիչը պետք է այսպիսի շոուներ կազմակերպի, որպեսզի ցույց տա իր զոհ լինելը։ Ի դեպ, եթե Աշոտյանը մերկապարանոց հայտարարություններ է անում, թե իբր իշխանություններն են պատռել Շարմազանովի պաստառը, ինչու չի մեկնաբանել փաստը, երբ տեսախցիկն է ֆիքսել, թե ինչպես են ՀՀԿ-ականները պատռում «Իմ քայլի» թեկնածուի նախընտրական պաստառները: Հայտնի ասացվածքի նման՝ առաջինը գողն է գոռում՝ բռնեք գողին:

    Աշոտյանն այսօր հայտարարում է, որ  իշխանություններն իրենց հանգիստ չեն տալիս և մեկը մյուսի հետեւից հրավիրում են ոստիկանություն եւ ԱԱԾ: ԱԱԾ հրավիրվել է Շահնազարյանը՝ իր հայտարարությունների կապակցությամբ, իսկ ոստիկանություն հրավիրվել է Արփինե Հովհաննիսյանը, քանի որ հենց Արփինե Հովհաննիսյանն է հաղորդում ներկայացրել հանցագործության մասին:

    Ինչեւէ, ոչ ոք չի կասածում, թե ինչերի են ընդունակ երկիրը 20 տարի կեղեքած ու ժողովրդի կողմից իշխանությունից քշված հանրապետականները: Նրանք սովորական ռեւանշիստներ են, որոնք ոչ թե ցանկանում են երկիրը զարգացնել, այլ ափսոսում են կորցնել իրենց հարստացնող աթոռները:

    Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ-ն կստանա իր հավանաբար ոչ ավելի,  քան 2 տոկոս ձայնը, ինչը ծույլիկի գնահատականն է դպրոցում։ Դեկտեմբերի 9-ին Հայաստանը կազատվի ՀՀԿ-ից, և այս մղձավանջը կավարտվի:


    Նման թեմաներ

    scroll to top