Երեքշաբթի , 28 Մարտ 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.00   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 531.00   ՀՀ ԿԲ` 526.01   
  •  CHF   Առք` 465.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 491.67   
  •  GBP   Առք` 596.00   Վաճառք` 615.00   ՀՀ ԿԲ` 609.45   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.63   ՀՀ ԿԲ` 8.52   
  •  GEL   Առք` 185.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 198.52   
outputra5huxgif
Mostly Cloudy
Home » Լուրեր » ՀՀԿ-ն ուշացած է համարում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ընտրությունների օրը փոխելու առաջարկը

ՀՀԿ-ն ուշացած է համարում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ընտրությունների օրը փոխելու առաջարկը

Մարտ 20, 2017 12:53 Լուրեր, Քաղաքական A+ / A-

vahram

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ուշացած է համարում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջարկը: Այս մասին Araratnews.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Դաշինքը, հիշեցնենք, երեկ հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով բոլոր քաղաքական ուժերին միավորվել եւ Ազգային ժողովի ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը:

«Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի առաջին տարելիցը միայն նրանց հարազատներին ու մտերիմներին չի վերաբերում։ Ինչպես մեկ տարի առաջ, դրա արժևորումն ու վերաբերմունքը համազգային ընդգրկում է ունենալու։ Այդ օրը բոլորս ենք մասնակցելու զոհերի հիշատակի հարգման արարողություններին, ուստիև նույն օրը համապետական ընտրությունների անցկացումը, մեղմ ասած, անպատեհ է»,- ասված էր նախընտրական  դաշինքի երեկվա հայտարարության մեջ:

«Նախընտրական այս պրոցեսում բավական լուրջ ծախսեր են կատարվել, խնդիր կառաջանա: Ժամանակին պետք է բոլոր քաղաքական ուժերով հավաքվեինք եւ այդ հարցին ընթացք տայինք»,- մեզ հետ զրույցում արձագանքելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությանը՝ ասաց իշխող Հանրապետականի ներկայացուցիչը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ եթե քննարկման կարիք լինի, իրենք պատրաստ են հարցը քննարկելու:

«Բայց ամեն դեպքում այս փուլում դա անթույլատրելի է, պարզապես շահարկում է»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

Բաղդասարյանի կարծիքով՝ ընտրությունների օրը մեկ քաղաքական ուժի կամքով չի կարող փոխվել, պետք է բոլոր քաղաքական ուժերը ժամանակին միավորվեին եւ արձագանքեին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր՝ եթե բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, ապա ինքը դեմ չի լինի 4-5 օրով ընտրությունների օրը հետաձգելուն:

Շողիկ Գալստյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top