Չորեքշաբթի , 18 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    30°
    Home » Լուրեր » ՀՀԿ-ում կա ցանկություն, որ Ս. Սարգսյանը լինի վարչապետ. Բաղդասարյան (տեսանյութ)

    ՀՀԿ-ում կա ցանկություն, որ Ս. Սարգսյանը լինի վարչապետ. Բաղդասարյան (տեսանյութ)

    Փետրվար 12, 2018 12:15 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կմասնակցի «Ելքի» նախաձեռնած արտահերթ նիստին, որը նախատեսված է փետրվարի 16-ին: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

    Araratnews.am-ը հետաքրքրվեց, թե ՀՀԿ փոխնախագահներից Արմեն Աշոտյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ըստ էության հաստատել է, որ ՀՀԿ-ն Հայաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանին: Նա ասել էր, որ դա իր անձնական կարծիքն է, որը շատերն են կիսում, իսկ կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Արդյոք սա չի՞ ենթադրում, որ ՀՀԿ-ն սկսելու է խնդրել իր կուսակցապետին, որ դառնա վարչապետ, իսկ Սարգսյանն էլ, ընդունելով, դրժի իր ավելի վաղ արած հայտարարությունը, թե չի հավակնում զբաղեցնել բարձր պաշտոններ:

    Ի պատասխան Վ. Բաղդասարյանն ասաց. «Խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում, կա այդ տրամադրվածությունը, դուք ճիշտ եք նկատել, իհարկե, մենք դեռ չենք քննարկել, երբ որ քննարկում կազմակերպենք, յուրաքանչյուր անդամ կհայտնի իր տեսակետը, այո՛, կա ցանկություն, սակայն յուրաքանչյուրը կհայտնի իր ցանկությունը»,- ասաց Բաղդասարյանը, խորհուրդ տալով չշտապել, քանի որ նախ մարտի 2-ին ընտրելու են ՀՀ նախագահ, որից հետո նոր կկազմակերպեն այդ հարցի շուրջ քննարկումներ:

    Ճշտող հարցին, թե բացի Սերժ Սարգսյանից, այլ անձի հետ կապված կա՞ ցանկություն, Բաղդասարյանն ասաց, թե որեւէ անձի վերաբերյալ քննարկում չի եղել: Ինչ վերաբերում է հարցին, թե դո՞ւք էլ եք ցանկանում, որ Սերժ Սարգյանը լինի վարչապետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հարցը որակեց պրովոկացիոն, եւ ասաց, թե գիտի` ո՛ւմ է ցանկանում, եւ գիտի` ո՛ւմ է առաջադրելու:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top