Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Մամուլ » ՀՀԿ-ում «ճակատագրական» նիստ է սպասվում

ՀՀԿ-ում «ճակատագրական» նիստ է սպասվում

Սեպտեմբեր 9, 2017 8:53 Մամուլ A+ / A-

default (2)

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը մտադրված է նախագահական լիազորությունների ավարտից հետո էլ իր ձեռքում պահել իշխանական լծակները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ Սերժ Սարգսյանն իր ապագա պլանների մասին աշխատում է չբարձրաձայնել անգամ շատ կուսակիցների մոտ եւ վարչապետ դառնալու որոշման մասին հարցերին անորոշ պատասխաններ է տալիս: Իսկ իրենց ապագայով անհանգստացած թիմակիցներին խորհուրդ է տվել սպասել մինչեւ ապրիլ:

Բայց իշխանական ճամբարում բոլորը համոզված են, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը հենց Ս. Սարգսյանն է լինելու: Եւ արդեն սցենարներ են գծվում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ հաջորդ տարի ՀՀԿ «ճակատագրական» նիստերից մեկում որոշում կկայացվի, որ մեր երկրի անվտանգության նկատառումներից ելնելով՝ խիստ անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ վարչապետ, իսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ կնշանակվի առաջին փոխվարչապետ` համակարգելու տնտեսության ոլորտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

scroll to top