Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ՀՀԿ խմբակցության ղեկավարը ներկայացրեց Սերժ Սարգսյանին, իսկ նա ննջում էր

    ՀՀԿ խմբակցության ղեկավարը ներկայացրեց Սերժ Սարգսյանին, իսկ նա ննջում էր

    ՀՀԿ խմբակցության ղեկավարը ներկայացրեց Սերժ Սարգսյանին, իսկ նա ննջում էր
    Ապրիլ 17, 2018 12:15 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ԱԺ նիստն արդեն մեկնարկել է: Իշխող ՀՀԿ-ն ընտրելու է վարչապետ: Թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

    Երևան Տոնավաճառ

    Նիստի բացումն արեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Վարչապետի թեկնածուին ներկայացնելու համար ձայնը տրվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Նա ասաց, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Սերժ Սարգսյանին: Վահրամ Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց Կարեն Կարապետյանին, կառավարությանը, որը հետեւողականորեն աշխատել է: «Սերժ Սարգսյանի բարեփոխումների շարքում են քաղաքական ու տնտեսական բարեփոխումները, խորհրդարանական կառավարման համակարգի անցումը»,- ասաց  ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

    Սերժ Սարգսյանի անցած ուղուն, ըստ Վահրամ Բաղդասարյանի, ծանոթ է յուրաքանչյուր քաղաքացի:

    Վահրամ Բաղդասարյանը ակնարկեց նաև Սերժ Սարգսյանին քննադատողներին, որոնց քննադատությունը, սակայն, հիմնազուրկ են եղել:

    Թվարկելով Սերժ Սարգսյանի ձեռքբերումները, կենսագրությունը  ՀՀԿ խմբակցության ղեկավարն իր խոսքն ավարտեց այսպես. «Վարչապետի թեկնածու են առաջադրում Սերժ Սարգսյանին»:

    Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանի ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը ննջում էր:

    48

     

     


    Նման թեմաներ

    scroll to top