Երեքշաբթի , 18 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » ՀՀԿ խմբակցության ղեկավարի հորդորն ընդդիմադիրներին

    ՀՀԿ խմբակցության ղեկավարի հորդորն ընդդիմադիրներին

    ՀՀԿ խմբակցության ղեկավարի հորդորն ընդդիմադիրներին
    Ապրիլ 17, 2018 16:22 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Մեզ պետք է կառուցողական ընդդիմություն, լավը տեսնելու կարողություն ունեցող ընդդիմություն»,- այսօր ԱԺ-ում ասաց  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

    Երևան Տոնավաճառ

    Նրա խոսքով՝ տպավորությունն այն է, որ ով լավը տեսնում է, նկատում է, կորցնում է ընդդիմադրի իր կեցվածքը: Դա, ըստ Բաղդասարյանի, այդպես չէ: Նա հորդորեց ընդդիմադիրներին դադարեցնել ժեստերի մրցավազք անել, ցույց տալ, թե ով է ամենաընդդիմադիրը:

    Խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասաց. «Պատկերացնում եք՝ զարգացած երկրում ցուցարարները գրավեն հանրային ռադիոն, ջարդեն  ուսումնական հաստատությունների դռները, հրահրեն անչափահասներին միտինգի մասնակցել, իսկ մեր ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքը դարձյալ քննադատվում է: Ցուցարարների կազմակերպիչը եւս բարձր է գնահատում  ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքը»:

    Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: Վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

     


    Նման թեմաներ

    scroll to top