Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » editorial » Հիմա դո՞ւ ես ծախված, թե՞ մենք. թալինցին՝ Դավիթ Շահնազարյանին (տեսանյութ)

    Հիմա դո՞ւ ես ծախված, թե՞ մենք. թալինցին՝ Դավիթ Շահնազարյանին (տեսանյութ)

    Դեկտեմբեր 4, 2018 14:55 editorial, Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Թալինի բնակչուհի Ազատուհի Հակոբյանն այսօր եկել էր Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի առաջ՝ բողոքելու ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ  համար Դավիթ Շահնազարյանի դեմ:

    Երևան Տոնավաճառ

    Araratnews.am-ի հետ զրույցում տիկին Ազատուհին ասաց, որ զարմացած է եւ զայրացած՝ նախկին ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանն այսօր ՀՀԿ-ում է:  «Իմ եղբայրը՝ Արմեն Ավագյանը,  2008-ի մարտի մեկի դեպքերից հետո ձերբակալվեց: Նա քաղբանտարկյալ էր: Երբ նստած էր, Դավիթ Շահնազարյանն ու սպիտակ մազերով մի տղամարդ՝ Տիգրան անունով, ինձ ասացին՝ եղբայրդ ծախվել է: Այնինչ ընդամենն արագացված դատ էր տեղի ունենում: Հիմա ուզում եմ հարցնել Դավիթ Շահնազարյանին՝ դո՞ւ ես ծախված, թե՞ մենք»,- վրդովված ասաց Թալինի բնակիչը:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top