Երեքշաբթի , 20 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    -2°
    Home » Լուրեր » Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է. ԱՄՆ սենատոր Թեդ Լյու

    Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է. ԱՄՆ սենատոր Թեդ Լյու

    Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է. ԱՄՆ սենատոր Թեդ Լյու
    Փետրվար 9, 2018 17:35 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» Կալիֆորնիայի սենատոր Թեդ Լյուն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ։ Նա առաջարկել  է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։

    Թուրքական Olay.com.tr լրատվակայքի տեղեկացմամբ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի նիստի ժամանակ քննարկվել է սիրիական հարցը։ Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմագործողությունների պատճառով։

    Նիստին ելույթ ունեցած Թեդ Լյուն մասնավորապես ասել է․ «Մենք բոլորս պիտի հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։ Դա պատմական իրողություն է։ Եվ միակ պատճառը, որ այդ օրինագիծը չի հաստատվում, այն է, որ մենք ցանկանում ենք պահպանել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։

    Հիմա իսկական ժամանակն է այդ օրինագիծը հաստատելու և Թուրքիային ասելու․ «Հեյ, տես, եթե դու մեր նկատմամբ նման գործողություններ կատարես, մենք քեզ այնպիսի բաներ կանենք, որ քեզ բոլորովին դուր չի գա»:

    Նիստը նախագահող Իլեանա Ռոս-Լեյտինենը և կոնգրեսական Դեյվիդ Չիչիլինեն ևս քննադատել են Աֆրինի գործողությունները՝ բնութագրելով դրանք որպես բռնություն ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի և արաբների նկատմամբ։

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top