Գլխավոր Լուրեր Հիմնադրամի լուծարման «նյութական-հեղափոխական» պատճառները. Գնորդների անունները գաղտնի են պահվում. «Հրապարակ»

Հիմնադրամի լուծարման «նյութական-հեղափոխական» պատճառները. Գնորդների անունները գաղտնի են պահվում. «Հրապարակ»

3
0

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում որոշում է կայացվել լուծարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Ըստ մեր աղբյուրների` լուծարման պատճառը «նյութական-հեղափոխական» է, քանի որ հիմնադրամին է պատկանում երկու բավականին «գեղատեսիլ» շենք․ մեկը Երևանի կենտրոնում` Աբովյան փողոցում նորակառույց հսկայական շենքն է, մյուսը Ծաղկաձորում` օլիմպիական բազայի կորպուսներից մեկն է:

Որոշվել է, որ դրանք պետք է վաճառվեն, գնորդներն արդեն կան, սակայն նրանց անունները գաղտնի են պահվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: