Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների սերվերը թարմացվելու են

    Հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների սերվերը թարմացվելու են

    Հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների սերվերը թարմացվելու են
    Օգոստոս 13, 2019 19:30 Լուրեր A+ / A-

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օգոստոսի 13-ին ժամը՝ 17։00-ից 23։00-ն ընկած ժամանակահատվածում կապի և տեխնիկական պայմանների բարելավման նպատակով կատարվելու են հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների սերվերի թարմացման աշխատանքներ: Այս մասին հայտարարում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

    Միաժամանակ` ՊԵԿ-ը տեղեկացնում է տնտեսվարող սուբյեկտներին, որ կատարվելիք աշխատանքների արդյունքում նշված ժամանակահատվածում հնարավոր է առաջանան կապի ժամանակավոր խափանումներ:


    Նման թեմաներ

    scroll to top