Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Հինգ երկրները համաձայնեցրել են Կասպից ծովը բաժանելու կարգը

    Հինգ երկրները համաձայնեցրել են Կասպից ծովը բաժանելու կարգը

    Հինգ երկրները համաձայնեցրել են Կասպից ծովը բաժանելու կարգը
    Օգոստոս 10, 2018 15:17 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Օգոստոսի 12-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները ստորագրելու են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան: Գրում է lragir.am-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Հինգ երկրները կոնվենցիայի մշակումն սկսել են 1996 թվականին:

    Կոնվենցիայի համաձայն՝ Կասպից ծովի ընդերքն ու հատակը բաժանվելու են հատվածների, իսկ ջուրը՝ ներքին ու տարածքային ջրերի, ձկնորսական գոտիների և ընդհանուր տարածության: Սահմանվելու են նաև Կասպից ծովի օդային տարածքի սահմանները: Փաստաթղթով արգելվելու է այս հինգ երկրների հետ կապ չունեցող ռազմական ուժերի ներկայությունը:

    Հինգ երկրներից յուրաքանչյուրն իրավունք է ստանալու 15 մղոն երկարությամբ սահմանել իր տարածքային ջրերը:

    Նման թեմաներ

    scroll to top