Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.00   ՀՀ ԿԲ` 484.75   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 571.76   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.20   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 652.00   ՀՀ ԿԲ` 648.06   
  •  RUB   Առք` 8.14   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 181.55   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » ՀԻՇԵՑՈՒՄ ապօրինի զենք-զինամթերք ունեցողներին

ՀԻՇԵՑՈՒՄ ապօրինի զենք-զինամթերք ունեցողներին

Հոկտեմբեր 12, 2017 22:24 Լուրեր, Հասարակություն A+ / A-

1507808180,9594

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին, ժամը 15.20-ին, բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Ռիմա Ե.-ն և հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, «ՏՕԶ» տիպի մեկփողանի, հարթափող հրացան, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
Ռիմա Ե.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որը մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին:

***

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 1956 թ. ծնված Նախշուն Ա.-ն և հանձնել ինքնաշեն, թմբուկավոր ատրճանակ, 8 մմ տրամաչափի՝ 8, 7.62 մմ տրամաչափի՝ 6, 5.45 մմ տրամաչափի՝ 42 և այլ տեսակի 117 փամփուշտ:
Նախշուն Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին ընթացքում զոհված ամուսնուն:

 

Նման թեմաներ

scroll to top