Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բժիշկ » Հիվանդանոցները վտանգավոր բակտերիաների «ինկուբատոր» են. գիտնականներ

    Հիվանդանոցները վտանգավոր բակտերիաների «ինկուբատոր» են. գիտնականներ

    Հիվանդանոցները վտանգավոր բակտերիաների «ինկուբատոր» են. գիտնականներ
    Օգոստոս 14, 2019 10:19 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Գիտնականները չմխիթարող բացահայտում են արել. Clostridium difficile տեսակի բակտերիաները հարմարեցվել են հիվանդանոցների կյանքին, ինչը սպառնում է դժվար բուժվող լուծի դեպքերով: Այս մասին գրում է  med.news.am -ը:

    Հետազոտության շրջանակում գիտնականներին հաջողվել է աշխարհի 30 երկրներում . Clostridium difficile տեսակի բակտերիաների ավելի քան 900 շտամմ հավաքել: Պարզվել է, որ ամենավարակիչ շտամմերը բնակվում են հիմնականում հոսպիտալներում, որտեղ ավելի վաղ գրանցվել են լուծի կամ էնտերոկոլիտի ծանր դեպքեր:

    Գիտնականները նշում են, որ տվյալ տեսակը գեների նոր տեսակի է ձեռք բերել, որոնք պատասխանատու են շաքարի մարսման եւ սպորի ձեւավորմանը: Դրա շնորհիվ դրանք սնվում են գլյուկոզայով եւ ֆրուկտոզայով եւ կարող են դիմակայել ախտահանիչ միջոցների դեմ, որոնք կիրառվում են բուժհաստատություններում:

    Այդպիսով, Clostridium difficile շտամմերը էվոլյուցիայի են ենթարկվել եւ հարմարեցվել են շրջակա միջավայրի նոր պայմաններին:

    Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացվել են Nature Genetics ամսագրում:


    Նման թեմաներ

    scroll to top