Գլխավոր Իրավական ՀԿ-ի փոխնախագահի մեքենայի գողությունը բացահայտվեց

ՀԿ-ի փոխնախագահի մեքենայի գողությունը բացահայտվեց

2
0

Օգոստոսի 4-ին հասարակական կազմակերպություններից մեկի փոխնախագահը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տվեց, որ ժամը 8-ի սահմաններում իր մեքենայից գողություն են արել: Օգտվել էին մեքենայի դռան ապակու կիսաբաց լինելու հանգամանքից և հափշտակել պայուսակ ու դրամապանակ:
Օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրենց արդյունքը տվեցին օգոստոսի 17-ին:

Գողությունը կատարելու կասկածանքով Աբովյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկվեց Նոր Խարբերդի 19-ամյա մի բնակիչ:
Կատարվում է քննություն: