Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Հնարավո՞ր է բարեփոխումների պարագայում տրանսպորտի ուղեվարձը բարձրանա

    Հնարավո՞ր է բարեփոխումների պարագայում տրանսպորտի ուղեվարձը բարձրանա

    Օգոստոս 11, 2017 14:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Vahe-Nikoyan

    Տրանսպորտային բարեփոխումների հարցերով ներգրավված խորհրդատու կազմակերպության և մասնագիտական աշխատանքային խմբի կատարած աշխատանքն այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

    Նրա խոսքով` խորհրդատու կազմակերպությունն արդեն իսկ չորս հաշվետվություն է ներկայացրել մասնագիտական աշխատանքային խմբին, որոնցում մասնագիտական գնահատական է տրվել առկա վիճակին, առաջարկություններ են ներկայացվել տրանսպորտային համակարգի օպտիմալացման հնարավորությունների, սակագնի և այլնի վերաբերյալ. «Մենք բազմիցս ասել ենք, որ մեր երթուղային ցանցն արդյունավետ չէ, և այդ առումով կա նաև հաշվետվություն, և այդ ոչ արդյունավետությունը` սկսած կրկնվող գծերից վերջացրած երթուղիների ոչ արդյունավետությամբ, հիմնավորվել է նաև խորհրդատուի կողմից տրված հաշվետվությամբ: Այս պահին արդեն երթուղային ցանցը նախագծման փուլում է»:

    Ինչ վերաբերում է հարցին` հնարավո՞ր է, որ կատարվելիք բարեփոխումներն արվեն տրանսպորտի սակագնի բարձրացման հաշվին, Նիկոյանը նշեց. «Քաղաքապետարանի հիմնական նպատակներից է, և ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները, որ գինը չթանկանա: Մենք այս պահին գնի հաշվարկ խորհրդատուի կողմից չենք ստացել, և բնական է, որ երթուղային ցանցի վերջնականացումից և չափորոշիչների սահմանումից հետո է միայն հնարավոր հաշվել այդ ցանցի իրագործման ծախսերը և, որպես հետևանք, նաև ուղևորափոխադրման գինը: Բայց այն, որ գինը չբարձրացնելը դրվել է որպես կարևոր պայման խորհրդատուի պայմանագրի առաջադրանքում` փաստ է»:

    Փոխքաղաքապետը նաև հավելեց. «Գինը չպետք է լինի բարձր կամ ցածր, այն պետք է լինի արդար և հասանելի: Եվ մենք ամեն ինչ կանենք, որ առանց գնի բարձրացման, նաև որոշակի կառուցվածքային փոփոխություններով, կարողանանք բարեփոխումներ իրականացնել»։

    Նման թեմաներ

    scroll to top