Երեքշաբթի , 18 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Հնարավոր է Բակո Սահակյանի՝ ԱՄՆ այցը դառնա սահմանային լարվածության պատճառ

    Հնարավոր է Բակո Սահակյանի՝ ԱՄՆ այցը դառնա սահմանային լարվածության պատճառ

    Հնարավոր է Բակո Սահակյանի՝ ԱՄՆ այցը դառնա սահմանային լարվածության պատճառ
    Մարտ 14, 2018 13:22 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Այս օրերին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: Նախագահը երեկ Վաշինգտոնում այցելել է Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն և հանդիպում ունեցել աշխատակիցների հետ, աշխատանքային հանդիպումներ կունենա նաև այսօր:

    Երևան Տոնավաճառ

    Արցախի նախագահի այցելությունը Վաշինգտոն բավականին բուռն բողոքի ալիք բարձրացրեց ադրբեջանցիների շրջանում, օրինակ՝ նախագահի այցը թույլ չտալու նպատակով «Միացյալ Նահանգների ադրբեջանցիների ցանցը» (USAN) ստորագրահավաք էր կազմակերպել, սակայն նախաձեռնությունը տապալվեց: ԱՄՆ քաղաքացի ադրբեջանցիների մեկ այլ խումբ էլ պատրաստվում է այսօր՝ մարտի 14-ին, Ադրբեջանի դեսպանատան առջև հակաիշխանական ցույց անցկացնել:

    Մինչև ո՞ւր կհասնի Ադրբեջանի զայրույթը և ինչպե՞ս այն կարտահայտվի: Հարցերին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ քաղաքագետ Լևոն Շիրինյանը. «Հարցն այն է, որ Ադրբեջանը հետևողականորեն աշխարհով մեկ պնդում է իր տեսակետը՝ Հայաստանն ու հայությունը պետք է ոչնչացվեն: Նրանք այստեղ քաղաքական սխալ են թույլ տալիս, բայց կարծում եմ, որ իրենց կողմից այդ սխալը գիտակցված է: Այնուհանդերձ, Միացյալ Նահանգներն ինքնորոշման իրավունքի ջատագով է եղել, և նրանք էլ ինքնորոշումով առանձնացել են անգլիացիներից և եվրոպացիներից»:

    Քաղաքագետի խոսքով՝ այս պարագայում Ադրբեջանը ոչ միայն Արցախի ժողովրդի և Արցախի կայացած պետականության նկատմամբ է քարանձավային վերաբերմունք դրսևորում, այլ նաև ապստամբում է համամարդկային արժեքների դեմ. «Նա դեմ է ինքնորոշման իրավունքին, որը համամարդկային արժեք է, և ռիսկ է անում դրա մասին արտահայտվել: Եվ եթե մտածում ենք, որ դա մտածված չի անում, չարաչար սխալվում ենք: Ըստ էության, նա աշխարհի գերտերության հետ այս անգամ բանավեճի մեջ է մտնում, հաստատելով թուրքական տեսակետը. Թուրքիան էլ ինքնորոշում չի ընդունում»:

    Լևոն Շիրինյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանն այժմ հակված է շարունակել Թուրքիայի քաղաքականությունը, որը կիրառում էր հայերի դեմ նախորդ դարասկզբին. «Ադրբեջանն ու Թուրքիան իրարից չպետք է հեռացնել… 15 թվականի Ցեղասպանության նպատակը ոչնչացումն էր, և այդ նպատակը նրանք չեն մոռացել, դա իրենց քաղաքական դոկտրինն է, որի մասին հայտարարել է նաև Ալիևը: Հիմա Հայաստանում մարդիկ կա՛մ դիտավորյալ չեն հասկանում դա, կա՛մ տգիտորեն հայտարարում են, որ դա  հռետորաբանություն է: Դա հռետորաբանություն չէ, իրենք հռչակել են այդ դոկտրինը և գործում են դրա շրջանակներում: Այսօրվա  աննախադեպ զինուժի կիրառման զորավարժություններն էլ, որ անում են, էլի դրա շրջանակներում է: Ադրբեջանը սրանով հայտարարում է իր քաղաքական նպատակը, և սա բացառապես հայ ժողովրդի խնդիրն է: Մենք պետք է հասկանանք, որ այս գիշատչի հետ ոչ մի խոսակցություն, ինչպես Թալեաթի հետ, հնարավոր չէ»:

    Իսկ եթե հակառակորդի հետ մարդկային լեզվով խոսելն անհնար է, ապա այս դեպքում, պարոն Շիրինյանի կարծիքով՝ պետք է մեկ տեսակետ ունենալ՝ որ  Արցախի հարցը կարող է բացառապես ռազմական ուժով լուծվել. «Սա ինքնին դաժան հարցադրում է, բայց ավելի լավ է դաժան իրողությունն ընդունել, քան մնալ վիրտուալ աշխարհում, ինչ-որ հեքիաթներ պատմել, մանավանդ փորձել լեզու գտնել մեկի հետ, ով լեզու չունի»:

    Ինչ վերաբերում է հարցին՝ Բակո Սահակյանի ԱՄՆ այցելության դեմ Ադրբեջանն իր զայրույթը որևէ կերպ կարտահայտի՞, օրինակ՝ սահմանին լարվածություն ստեղծելով, Լևոն Շիրինյանը պատասխանեց՝ այո՛, անշուշտ:

    Էմմա ՀՈՎՍԵՓՅԱՆ


    Նման թեմաներ

    scroll to top