Կիրակի , 23 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    23°
    Home » Արցախ » Հնդիկն ամուսնացել է հայուհու հետ եւ բնակություն հաստատել Արցախում

    Հնդիկն ամուսնացել է հայուհու հետ եւ բնակություն հաստատել Արցախում

    Հոկտեմբեր 8, 2017 19:32 Արցախ, Լուրեր A+ / A-

    հնդկական խոհանոց

    Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվան նվիրված կազմակերպված «Բերքի տոն»-ին, իրենց ազգային ուտեստներով ներկայացել են Արցախում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հնդկաստանից Արցախ Սանդիկ Սին Սհալիվալը տեղափոխվել է մեկ տարի առաջ, երբ համացանցով ծանոթացել է Հասմիկ Դանիելյանի հետ, ապա ամուսնացել է նրա հետ և մշտական բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Բերքի տոնին Սանդիկն ու Հասմիկը ներկայացրել են հնդկական ազգային կերակրատեսակներ՝ կաթնային խմորեղեն, բամիայով կերակրատեսակ և ջելաբի: Հասմիկը նշում է, որ Սանդիկը հաճույքով է համտեսում նաև արցախյան կերակրատեսակները, հատկապես ժենգյալով հացը, իսկ վերջերս անգամ սովորել է պատրաստել կուրկուտ:

    Սանդիկ Սին Սհալիվալն ասել է, որ սիրում է Արցախը, քանի որ այստեղ մարդիկ բարյացակամ են, իսկ բնությունը շատ գեղեցիկ է:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

    Նման թեմաներ

    scroll to top